Արա Աբրահամյանը ՌԴ իրավապահներին հորդորել է զսպել ադրբեջանցիների սադրանքները 9 նոյեմբերի 2020 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակով դիմել է ՌԴ ղեկավարներին, այդ թվում համապատասխան ուժային կառույցների՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Մոսկվայում և ՌԴ խոշոր այլ քաղաքներում ադրբեջանցիների կողմից կազմակերպվող սադրանքներին: Նամակներում ասվում է, որ մինչ Ռուսաստանի հայերի միությունը և Միասնական շտաբը հայրենակիցներին կոչ են անում զգացմունքներին չտրվել, «գործել ՌԴ օրենքների շրջանակում և չպատասխանել ադրբեջանցիների հանդունգն պահվածքին, վերջիններս, ղեկավարվելով, ըստ ամենայնի, անմիջապես Բաքվից, ՌԴ քաղաքների շուկաներում և փողոցներում ծայրահեղ ամբարտավան են իրենց պահում»: «Հուսով ենք, որ ՌԴ իրավապահ մարմիններն օպերատիվ և կոշտ գործողություններ կձեռնարկեն հասարակական կարգը խախտողների նկատմամբ և թույլ չեն տա հակամարտությունը տեղափոխել Ռուսաստանի տարածք»,- ասվում է հայտարարության մեջ։ Նաև տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է ռուսաստանյան շուկաներից մեկում կախված՝ սադրիչ գրառմամբ ադրբեջանական դրոշը: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |