ՌԴ գիտնականներ․ ՊՇՌ թեստերի մոտ 50%-ը սխալ արդյունք է ցույց տալիս![]() 9 նոյեմբերի 2020 - 12:09 AMT PanARMENIAN.Net - ՊՇՌ թեստերի մոտ 50%-ը սխալ արդյունք է ցույց տալիս, ուստի կորոնավիրուսի ախտորոշման ժամանակ չի կարելի հենվել միայն այդ ցուցանիշի վրա։ Այսպիսի եզրակացության են եկել ՌԴ Սեչենովի անվան համալսարանի մասնագետները, որոնք արտերկրի գործընկերների հետ Ռուսաստանում Covid-19-ի ախտորոշման լայնածավալ հետազտություն են իրականացրել։ Գիտնակններն ուսումնասիրել են նաև հիվանդության ընթացքը երկու խումբ պացիենտների մոտ։ Ընտրվել է 3500 հիվանդ։ Կեսի մոտ վիրուսի առկայությունը հաստատվել է լաբորատոր թետով, մյուսների մոտ արդյունքը բացասական է եղել, սակայն սպեցիֆիկ ախտանիշներն ու թոքերի վիճակը վկայել են կորոնավիրուսի առկայությունը, գրում է «Իզվեստիան»։ Ավելի վաղ ՊՇՌ թեստերի ցածր արդյունավետության մասին էին բարձրաձայնել առողջապահության նախարարության մասնագետները, սակայն, ըստ նրանց, սխալների տոկոսը 30-40% է։ Ըստ «Ռոսպոտրեբնադզորի»՝ պատճառը շատ հաճախ նմուշառման տեխնոլոգիայի խախտումն է և մարդկային գործոնը։ Դա անհրաժեշտ է դարձնում վիրուսի ախտորոշման այլընտրանքային միջոցների որոնումը։ Ըստ գիտնականների՝ հիվանդությունն ախտորոշելիս առաջին հերթին հարկավոր է հաշվի առնել ախտանիշներն ու թոքերի վիճակը։ Այդ են վկայում գիտնականների միջազգային խմբի հետազոտության արդյունքը։ Համապատասխան գիտական հոդվածը հրապարակվել է Clinical Infectious Diseases-ում։ Covid-19 ՊՇՌ (PCR պոլիմերային շղթայական ռեակցիա) հետազոտությունը հայտնաբերում է վարակն օրգանիզմում ամենավաղ շրջանում. վարակի հայտնաբերումը կարող է տևել մինչև 24 ժամ կամ ավելի։ Օգտագործվում է մարդու կոկորդից կամ քթից վերցված քսուքը։ Հավաստիության առումով այն աշխարհում համարվում է առավել ճշգրիտը կորոնավիրուսի հայտնաբերման համար։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |