Նախարար․ Covid-19-ով 113 հիվանդի վիճակը ծանր է, 861 անձ հոսպիտալացման է սպասում 9 նոյեմբերի 2020 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Covid-19-ով 113 հիվանդի վիճակը ծանր է, 861 անձ հոսպիտալացման է սպասում։ Նրանց մի մասը գտնվում է այլ բժշկական կենտրոններում և սպասում տեղափոխման, սակայն մեծ մասը տանն է: Այդ մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է ԱԺ-ում 2021թ․ պետբյուջեի քննարկման ժամանակ։ «113-ի մոտ թթվածնի պարունակությունն արյան մեջ ցածր է 80-ից, ինչը ծայրահեղ ծանր վիճակ է: 271-ի մոտ թթվածնի սատուրացիան 81-90-ի սահմաններում է՝ նրանց վիճակը ծանրին մոտ է կամ ծանր»,- ասել է նա։ Նախարարը տեղեկացրել է, որ համակարգն աշխատում է գերլարված։ «Համակարգի խնդիրն է ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներին հնարավորինս հոսպիտալացնել և պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, ոչ ծանրերին, թեթևին, միջիններին փորձել բուժել տանը կամ որոշների դեպքում ուղղակի խնդրել մեկուսանալ տանը»,- ասել է նախարարը։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ |