Արյունաբանականին կրկին արյուն է անհրաժեշտ 9 նոյեմբերի 2020 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին արյուն է անհրաժեշտ՝ Արյան բանկում շարունակվում է անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը, ասվում է կենտրոնի ֆեսյբուքյան էջում: Առավել անհրաժեշտ են ստորև նշված արյան խմբերը. O(I) rh- (1-ին բացասական), B(III) RH+ (3-րդ դրական) B(III) rh- (3-րդ բացասական), AB(IV) RH+ (4-րդ դրական), AB(IV) rh- (4-րդ բացասական): «Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն խնդրում ենք առաջնահերթ մոտենալ արյան նշված կարգերն ունեցող անձանց», - ասած է հայտարարության մեջ: Արյուն կարելի է հանձնել երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00-ն: Խնդրում են մոտենալ անձնագրով: Արյունատվության համար կան հակացուցումներ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Բայրամովը մայիսի 11–ին կշարունակեն բանակցել Մայիսի 10–ին տեղի է ունեցել առաջին փուլը Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել սամբոյի ԵԱ–ում․ ՀՀ-ն 9 մեդալ ունի Ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընտրվել է Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը |