Քարին տակի մոտ խմբավորում է ոչնչացվում․ Մարտունու, Մարտակերտի ուղղությամբ հարձակման փորձերը տապալված են

Քարին տակի մոտ խմբավորում է ոչնչացվում․ Մարտունու, Մարտակերտի ուղղությամբ հարձակման փորձերը տապալված են

PanARMENIAN.Net - Քարին տակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է։ Թշնամին ունի մեծ կորուստներ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ խոստանալով նաև կադրեր հրապարակել:

«Շուշիից բացի կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են»,-գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---