AFP-ն չի հրապարակել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի հետ հարցազրույցը բովանդակության պատճառով 9 նոյեմբերի 2020 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական ամենամեծ Agence France-Presse (AFP) լրատվական գործակալությունը չի հրապարակել երկրում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ հարցազրույցը, պատճառը բովանդակությունն է։ «Ամոթ AFP-ին և թղթակից Դիդիյե Լյուղասին, որոնք հրաժարվեցին հրապարակել հարցազրույցս։ Ամոթ Le Figaro-ին և այլ լրատվամիջոցներին, որոնք շարունակաբար հրաժարվեցին մեզ խոսք տրամադրել և մեր հոդվածները հրապարակել»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մուստաֆաևը՝ հեգնելով ֆրանսիական խոսքի ազատությունը: Նա հրապարակել է նաև AFP-ի թղթակցի էլեկտրոնային նամակը, որտեղ նշված է, որ որոշել են հարցազրույցը չհրապարակել՝ ելնելով դրա բովանդակությունից։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |