Պեսկով․ ԼՂ կարգավորման համար ՌԴ-ն բոլոր ջանքերը գործադրում է 9 նոյեմբերի 2020 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով կարգավորելու համար։ Այդ մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից դուրս ԼՂ հարցով աշխատանքային նոր խումբ ստեղծելու առաջարկը, նա նշել է՝ կարող է ասել միայն, որ ՌԴ և Թուրքիայի նախագահները քննարկել են ԼՂ հարցը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք հայտնել ենք այն հարցերի մասին, որոնք քննարկվել են Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ։ Ես բան չունեմ ավելացնելու այդ հաղորդագրությանը։ Ղարաբաղի թեման իրոք քննարկվել է»,- ասել է նա։ Էրդողանի առաջարկի մասին հայտնել էին որոշ լրատվամիջոցներ՝ սեփական աղբյուրների վրա հղումով։ Նոյեմբերի 7-ին ՌԴ ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում «մանրակրկիտ քննարկել են» իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։ «ՌԴ նախագահը տեղեկացրել է թուրք գործընկերոջն Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ ունեցած մի շարք հեռախոսազրույցների մասին: Այդ կապերի նպատակն էր ռազմական գործողությունների դադարեցման տարբերակներ փնտրել ու անցնել քաղաքական-դիվանագիտական կարգավորման փուլ: Կողմերը երկուստեք ընդգծել են, որ պատրաստակամ են գործակցել՝ հիմնահարցը խաղաղ լուծելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Photo. TASS Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |