Սինանյանի գրասենյակը Ռուսաստանի հայերին զգոնության կոչ է անում 9 նոյեմբերի 2020 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը զգոնության կոչ է անում Ռուսաստանում բնակվող հայերին։ Ադրբեջանը կրկին փորձում է սադրանքների դիմել երրորդ երկրների տարածքում, ազգամիջյան բախումներ ու անկարգություններ հրահրել: «Այս ժամանակահատվածում մենք խնդրում ենք ձեզ լինել զգոն, զգույշ, չտրվել սադրանքներին և համագործակցել տեղի իրավապահ մարմինների հետ: Հիմա մեր յուրաքանչյուր հայացք, ջանք և ներուժ պետք է ուղղված լինի բացառապես դեպի Հայաստան և Արցախ»,- ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակով դիմել է ՌԴ ղեկավարներին, այդ թվում համապատասխան ուժային կառույցների՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Մոսկվայում և ՌԴ խոշոր այլ քաղաքներում ադրբեջանցիների կողմից կազմակերպվող սադրանքներին: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով կարող է արտակարգ դրություն հայտարարվել «Եթե դա մեր գործերի ընթացին կնպաստի, կարծում եմ, որ մեծ խնդիր չէ նման որոշում կայացնելը»,–ասել է Փաշինյանը Օվերչուկ․ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրում խափանումներ չկան Նա հավելել է, որ Վերին Լարսը նորմալ աշխատում է |