Հայոց ցեղասպանություն. Թուրքիան փորձում է շանտաժի ենթարկել Իսրայելին24 փետրվարի 2009 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Ճանաչելով կամ ժխտելով պատմական փաստերը, պետք է հենվել ճշմարտության եւ փաստերի վրա, ոչ թե կախված լինել ինչ-որ հարաբերություններից: Հենց այդ տեսակետից է պետք դիտարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական համագումարի` ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Հրեական շատ կազմակերպություններ, գիտնականներ վաղուց են ճանաչել XX դարի այդ հանցագործությունը: Ճիշտ է, մենք գիտենք, որ Թուրքիան փորձում է շանտաժի ենթարկել Իսրայելին, սակայն նման քաղաքականությունն երբեք օգուտ չի բերել: Պատմությունը հարկավոր է ճանաչել, որքան էլ որ այն դառը լինի»,-ասել է Արփի Վարդանյանը: Նրա կարծիքով, Թուրքիան ցանկանում է սեպ խրել Հայաստանի ու սփյուռքի միջեւ: «Սակայն դա նրան չի հաջողվի, ինչպես եւ սեփական պատմության տեւական ժխտումը»,-գտնում է ԱՀՀ ներկայացուցիչը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |