Սահակաշվիլիից պահանջել են նշանակել վաղաժամ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հանրաքվեի օրը24 փետրվարի 2009 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խոշոր ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունը եւ «Նոր աջեր» կուսակցությունը երկուշաբթի ՄԱԿ-ում երկրի նախկին դեսպան Իրակլի Ալասանիայի եւ նրա թիմի հետ համատեղ ստեղծել են «Դաշինք հանուն Վրաստանի» քաղաքական միասնություն» միավորումը եւ վերջնագիր են ներկայացրել գործող նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին: «Քանի որ նախագահ Մ.Սահակաշվիլին չունի քաղաքական կամք ստեղծված իրավիճակին համարժեք որոշում կայացնելու եւ հրաժարական ներկայացնելու համար, մենք նրան 10-օրյա ժամկետ ենք տալիս հանրաքվեի օրը նշանակելու համար: Նախագահը պետք է հնարավորություն տա վրաց ժողովրդին որոշում կայացնել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին»,-ասել է Ալասանիան: Նրա խոսքերով, այդ ժամկետը լրանալուց հետո, դաշինքի մասնակիցները կսկսեն կոնկրետ միջոցառումներ անցկացնել համաժողովրդական հանրաքվեի անցկացման նպատակով: Իր հերթին Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին ընդգծել է, որ միավորման հիմնական նպատակը նախագահ Սահակաշվիլիի պաշտոնանկությունն է եւ նոր նախագահական ընտրությունների նշանակումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ելնելով դրանից, մենք առաջարկում ենք հանրությանը նախագահության մեր թեկնածուին` Իրակլի Ալասանիային»,-ասել է Ուսուպաշվիլին: Չնայած տեւական խորհրդակցություններին, նոր ընդդիմադիր միավորմանը հրաժարվել են միանալ Լեյբորիստական եւ Պահպանողական կուսակցությունները, Սալոմե Զուրաբիշվիլիի «Վրաստանի ուղի» կուսակցությունը, ինչպես նաեւ նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելիի եւ խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ընդդիմադիր կուսակցությունները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի Համաշխարհային անվտանգության ֆորումին Կլինեն նաև երկկողմ հանդիպումներ Կիրանցում 3 սյուն է դրվել, որոնց մոտ զինված ու դիմակավորված սահմանապահներ են Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ «Ֆասթ Շիֆթը» ֆինանսական գրագիտության թեմայով քննարկում է կազմակերպել Փորձագետներն ընդգծել են, որ ֆինանսական գրագիտությունը սկսվում է ընտանիքից Կիրանցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց |