ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ևս 14 կուսակցություն Փաշինյանի հրաժարականն են պահանջում 9 նոյեմբերի 2020 - 20:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ՀՅԴ-ն, խորհրդարանական «Բարգավաճ Հայաստանը» և ևս 14 կուսակցություն պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը իրենց մեկնաբանությամբ՝ «անդառնալի կորուստները կանխելու համար»։ Նրանք վարչապետից պահանջում են իր ու իր ղեկավարած կառավարության «ժամ առաջ, ինքնակամ և անցնցում հեռացում, իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող և ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծում»: Կուսակցությունները հայտնել են, թե պատերազմական օրերին քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել՝ այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, սակայն դրանք մնացել են անպատասխան և չիրագործված: «Այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին և արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը: Մարդկային և տարածքային կորուստները, Հայաստանի դաշնակիցների և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ ոչ լիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում գործող իշխանության սնանկությունը»,-ասվում է կուսակցությունների հայտարարության մեջ՝ նշելով, թե իրավիճակի պատասխանատվությունը կրում է քաղաքական իշխանությունը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |