ՌԴ ՊՆ․ Հայաստանում Մի-24-ը խոցվել է դյուրակիր հրթիռով, երկու զոհ կա 9 նոյեմբերի 2020 - 20:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի Երասխ բնակավայրի տարածքում՝ Նախիջևանի հետ սահմանին՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիրի հարվածից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։ ՌԴ ՊՆ-ից նշել են, որ նոյեմբերի 9-ին՝ 17։30-ի սահմաններում խոցվել է դեպի 102-րդ ռազմաբազա գնացող շարասյանն ուղեկցող Մի-24-ը, հրթիռի հարվածից ուղղաթիռը կորցրել է կառավարումն ու ընկել լեռնային հատվածում։ Արդյունքում, նախնական տեղեկությունով, երկու հոգի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել: 102-րդ ռազմաբազայի ղեկավարությունը փորձում է պարզել, թե ով է խոցել ռուսական ուղղաթիռը: Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 18։39-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |