Ադրբեջանն ընդունել է ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռի խոցումը 9 նոյեմբերի 2020 - 22:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը «սխալմամբ խոցվել է Ադրբեջանի կողմից», այդ երկրի արտաքին գործերի նախարարությունն ընդունել է իրենց կողմից ուղղաթիռի խոցման փաստը և հայցել ռուսական կողմի ներողամտությունը։ Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտարարել էին, որ ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի Երասխ բնակավայրի տարածքում՝ Նախիջևանի հետ սահմանին՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիրի հարվածից։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, թե «ուղղաթիռի խոցումը դժբախտ պատահար է, և ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ»։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ուղղաթիռը թռչել է հայ-ադրբեջանական սահմանին մոտ այն ժամանակ, երբ ղարաբաղյան հակամարտության գոտում ակտիվ ռազմական գործողություններ են եղել։ Ադրբեջանական կողմը նաև նշել է, թե նախկինում այդ տարածքում ռուսական ինքնաթիռներ չեն երևացել։ Ադրբեջանը նաև հայտարարել է համապատասխան փոխհատուցում տրամադրելու պատրաստակամություն։ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուսական Մի-24-ը խոցվել է Հայաստանի օդային տարածքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս։ Ավելի վաղ ՌԴ-ից նշել էին, որ նախնական տեղեկությունով, երկու հոգի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |