ՊԲ․ Վճռականորեն պաշտպանել ու պաշտպանում ենք Շուշին 9 նոյեմբերի 2020 - 22:22 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել ու պաշտպանում են Շուշին, ու տրամադրված են վճռական, հայտարարել է ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը։ Նա նշել է, որ օրվա ընթացքում ռազմաճակատի մյուս հատվածներում ևս մարտական գործողություններ են ձեռնարկվել, հայկական զորքերը որոշ հատվածներում նպաստավոր բնագծեր են զբաղեցրել։ «Տարբեր ուղղություններով ոչնչացվել է թշնամական 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 ԱԹՍ, հարավ-արևմտյան հատվածում որպես ռազմավար ենք վերցրել 1 տանկ ու հրետանային միջոցներ»,-նշել է նա։ Սարումյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են, դրանց մասին կարելի է խոսել միայն ավարտից հետո, որոշ մարտական գործողություններ նաև գաղտնիության տարրեր ունեն։ Նա նշել է, որ Արցախում օպերատիվ մարտավարական իրադրությունը ՊԲ վերահսկողության տակ է։ «Այն տարածքներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել մարտավարական նկատառումներով»,- ասել է նա՝ հավելելով, որ երբեմն ավելի նպատակահարմար է հետ քաշվել ու բարձունքներ գրավել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |