ՀԱՊԿ-ում մտահոգվել են ՀՀ տարածքում Ադրբեջանի խոցած ռուսական ուղղաթիռի դեպքով![]() 9 նոյեմբերի 2020 - 22:55 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ, ինչի արդյունքում խոցվել է ռուսական ուղղաթիռ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդիովը։ «Մենք ցավում են, որ ԼՂ-ում հակամարտության սրումը հանգեցրել է նման տխուր հետևանքների»,- ասել է նա։ Ավելի վաղ ադրբեջանական արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ Հայաստանի տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը «սխալմամբ խոցվել է Ադրբեջանի կողմից»։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, թե «ուղղաթիռի խոցումը դժբախտ պատահար է, և ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ»։ ՌԴ-ից նշել էին, որ նախնական տեղեկությունով, երկու հոգի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |