Հարությունյան․ Արցախը վերջնական կորցնելուց խուսափելու համար համաձայնել եմ պատերազմի ավարտին10 նոյեմբերի 2020 - 02:56 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ինքը համաձայնել է ժամ առաջ դադարեցնել պատերազմը՝ հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց։ Նոյեմբերի լույս 10-ի գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ պատերազմը դադարեցնելու հայտարարություն է ստորագրել։ Նա նշել էր, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Ըստ նրա՝ դա ցավոտ, բայց «ստեղծված իրավիճակումհնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»: Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ամբողջ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված անելիքները, ինքը ստացել է ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը։ «Ինչ վերաբերում է ստորագրված եռակողմ հայտարարությանը, ապա դրա վերաբերյալ մանրամասնորեն հանդես կգամ ավելի ուշ»,-գրել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |