Պուտին․ ՌԴ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են ԼՂ-ում խաղաղապահներ տեղակայել![]() 10 նոյեմբերի 2020 - 03:20 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու հարցի շուրջ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները թույլ կտան հիմնախնդիրը կարգավորել արդարության և Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերի հիմքի վրա»,-մասնավորապես, ասել է Պուտինը։ Նշվում է, որ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |