Սկանդալային «Ֆիտնա» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ Կոնգրեսում24 փետրվարի 2009 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Ծայրահեղ աջ քաղաքական հայացքների տեր հոլանդացի Գերտ Վիլդերսի սկանդալային ճանաչում ստացած «Ֆիտնա» ֆիլմը, որի ցուցադրությունն արգելվեց անցյալ տարի Եվրոպական խորհրդարանում, այս շաբաթ կցուցադրվի ԱՄՆ Կոնգրեսում:17-րոպեանոց այս ժապավենի, որի հեղինակը չի ընդունում իսլամը, փակ ցուցադրությունը տեղի կունենա հինգշաբթի օրը Կապիտոլիումի բլրին, այն բաց կլինի ամերիկացի օրենսդիրների եւ նրանց աշխատակազմի անդամների համար: Միջոցառման կազմակերպիչն է Սենատում հանրապետական փոքրամասնության առաջնորդի տեղակալ Ջոն Քիլը (Արիզոնա): Ինչպես լրագրողներին է հայտարարել նրա մամլո քարտուղար Ռայան Փեթմինթերը, Քիլը համաձայնվել է աջակցել այս ցուցադրության կազմակերպմանը, քանի որ գտնում է, որ «այն մարդիկ, որոնք խիզախում են մատնանշել ռազմատենչ իսլամի սպառնալիքները, չափազանց հաճախ են հայտնվում վտանգի մեջ»: Կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությանը մասնակցել են նաեւ Ազատ մամուլի միջազգային ընկերակցությունը եւ Վաշինգտոնի Պաշտպանական քաղաքականության ոչ կառավարական կենտրոնը, որը գլխավորում է Ֆրենկ Գաֆֆնին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Եվրախորհրդարանում Վիլդերսի ֆիլմը չցուցարդելու մասին որոշումը կայացրեցին նրա նախագահն ու անդամ բոլոր կուսակցական խմբերի ղեկավարները անցած դեկտեմբերին: Ավելի վաղ Վիլդերսը, որը Նիդերլանդների Ազատության կուսակցության առաջնորդն է, վտարվեց Լոնդոնից ժամանելուն պես: Իր գործողությունները Մեծ Բրիտանիայի կառավարությունը այն ժամանակ բացատրեց ազգային անվտանգության շահերով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |