ՊՆ․ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների համաձայնությունն ենք կատարելու![]() 10 նոյեմբերի 2020 - 07:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նոյեմբերի 10-ի ժամը 05։00-ից սկսած, ՀՀ ԶՈՒ-ն, ՌԴ ԶՈՒ-ի հետ համատեղ, իրականացնելու է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների կատարումը՝ վերաբերող մասով։ Ավելի վաղ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հանդիպել էր «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարների հետ։ Նոյեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել էր ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմը դադարեցնելու պայմանավորվածության մասին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |