Պետությունը հայ ձեռներեցության փրկարար օղա՞կն է

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները Հայաստանում շատ առումներով կախված են պետության հետ բիզնեսի համագործակցությունից: Այդ մասին այսօր ձեռներեցների հետ` կառավարության հակաճգնաժամային ծրագրին նվիրված հանդիպմանը հայտնել է Արտադրողների եւ ձեռներեցների միության ղեկավար Արսեն Ղազարյանը` նկատելով, որ չնայած ԵՄ տնտեսության մեջ Հայաստանի ոչ բավականաչափ ինտեգրացված լինելուն, համաշխարհային տնտեսական ճգնաժամը չշրջանցեց նրան:



Նրա խոսքով, ազատ շուկայական տնտեսության պայմաններում պետությունը պարտավոր է համագործակցել տեղական ձեռներեցների հետ` բարենպաստ պայմաններ ստեղծելով ներքին արտադրության մրցունակության ապահովման համար: Ընդ որում, շեշտը պետք է դրվի արտահանմանն ուղղված արտադրության վրա, գտնում է ԱՁՄ ղեկավարը:



Քննարկման ընթացքում շոշափվեցին նաեւ այնպիսի արդիական խնդիրներ, ինչպիսիք են կառավարության քաղաքականությունը ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում, հակաճգնաժամային ծրագրերի արդյունավետության գնահատում, նման ծրագրերի ֆինանսավորման հարցեր, օրենսդրական բարեփոխումներ, աշխատատուների վերաբերմունքը ներկրվող ապրանքի վրա դրվող հարկերի փոփոխության հանդեպ եւ այլն:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---