Արարատ Միրզոյանին ծեծելու գործով 2 ձերբակալված կա![]() 10 նոյեմբերի 2020 - 16:46 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ արդեն 2 ձերբակալված կա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ խմբակային ծեծի ենթարկված Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում, նա վիրահատվել է։ Նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում զինադադարի և Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը Ադրբեջանին փոխանցելու հայտարարությունից հետո, ցուցարարները գրավել էին ԱԺ ու կառավարության շենքերը։ ԱԺ նախագահին ծեծել են խորհրդարանի մոտ՝ երբ նա փորձում էր հեռանալ դեպքի վայրից, նախապես կանգնեցնելով ավտոմեքենան։ Այնտեղ էր նաև Միրզոյանի երեխան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |