Ֆրանսիան՝ ԼՂ հարցով նոր պայմանավորվածության մասին․ Պետք է հաշվի առնվեն Հայաստանի շահերը![]() 10 նոյեմբերի 2020 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում ուսումնասիրում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունն ու կարծում, որ հարցի ցանկացած տևական լուծում, պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը, փոխանցում է Reuters-ը։ Պաշտոնական Փարիզից հայտնել են, որ Թուրքիան պետք է դադարեցնի իր սադրանքները տարածաշրջանում և զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է վտանգի տակ դնել ձեռք բերված համաձայնությունը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ընթերցեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |