Մարուքյան․ Պարտված առաջնորդը պետք է հեռանա

Մարուքյան․ Պարտված առաջնորդը պետք է հեռանա

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան իր էջում ներկայացնելով ԼՀԿ-ի դիրքորոշումը ստեղծված վիճակի վերաբերյալ, նշել է, որ պարտված առաջնորդը պետք է հեռանա։

«Մենք չենք կարող ապրել պարտված առաջնորդի հետ, և պարտված առաջնորդը պետք է հեռանա»,- ասել է նա՝ հավելելով, որ դրա ուղիները կքննարկվեն ռազմական դրության ավարտից հետո։

Նա նշել է, որ խաբել են ոչ միայն ժողովրդին, խաբել են նաև իրենց՝ չներկայացնելով իրական վիճակը։ Մարուքյանի խոսքով՝ Փաշինյանը չպետք է որևէ կերպ խաթարի քաղաքացիական համերաշխությունը և հրահրի մարդկանց բախումների։

Մարուքյանը տեղեկացրել է, որ հանդիպել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, ով այս պահին իր համար միակ վստահելի մարդն է, և ներկայացրել ռազմական դրությունը չեղարկելու նախաձեռնությունը։

«Նա ինձ հորդորել է, որ դեռևս ռազմական դրությունը չհանենք, քանի որ պատերազմի հետ կապված վտանգը դեռ պահպանվում է։ Գասպարյանը խնդրել է առնվազն 7 օր ժամանակ տալ Զինված ուժերին, ինչն ընդունվել է մեր կողմից»,- ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ 7 օր անց «Լուսավոր Հայաստանը» հանդես կգա ռազմական դրությունը չեղարկելու նախաձեռնությամբ։

Նա նաև սթափության և բռնությունը բառացելու կոչ է արել։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---