Ֆրանսիայի ԱԳՆ․ ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է վերսկսեն ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցությունները![]() 11 նոյեմբերի 2020 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրինն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն բանակցությունները` պարզելու համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ «Բացի հայտարարված հրադադարի պայմանագրից, դեռ անհրաժեշտ է հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ երկու կողմի բանակցությունների վերսկսումը: Ֆրանսիան լիովին կկատարի իր դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում` բանակցությունների վերսկսման համար։ Այդ բանակցությունները պետք է րոպե առաջ սկսվեն։ Պետք է որոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը», - ասվում է նախարարի հայտարարության մեջ, գրում է Sputnik Արմենիան։ Լե Դրիանն ասել է նաև, որ բանակցությունների արդյունքում պետք է թույլատրվի մարդկանց, որոնք տեղահանվել են վերջին շաբաթներին, վերադառնալ։ «Ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կկատարի ստանձնած պարտավորությունները և անհապաղ կդադարեցնի հարձակողական գործողությունները: Այս կապակցությամբ մենք Թուրքիային կոչ ենք անում որևէ գործողություն չձեռնարկել այդ գերակա նպատակի դեմ»,– ասել է Դրիանը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |