Պետդեպ․ Ավելին պետք է իմանանք ԼՂ-ում հրադադարի պայմանագրի մասին![]() 11 նոյեմբերի 2020 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունը, սպասում է դրա իրականացման մանրամասներին և ուրախ կլինի, եթե բռնությունը դադարի։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարությունը։ «Մենք ի գիտություն ենք ընդունել ՌԴ միջնորդությամբ ԼՂ-ում մարտական պայմանավորվածությունը և շահագրգիռ կլինենք ավելին իմանալու մանրամասների և պայմանավորվածության իրականացման պլանների մասին՝ դրանց ուրվագծվելուն զուգընթաց»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նշվել է, որ ԱՄՆ-ն ուրախ կլինի տեսնել բռնության ավարտը, սակայն դեռևս չի կարող մեկնաբանել հրադադարի մանրամասները կամ հետագա քայլերը։ «Այն մասին, թե ինչպես են կողմերն ընկալում նոր պայմանավորվածությունները, պետք է նրանց հարցնել»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ի սկզբանե դատապարտել է բռնության աճը շփման գծում և մարդկային զոհերը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյմեբրեի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |