ՀՀ-ում կորոնավիրուսի 1861 նոր դեպք է գրանցվել և 34 մահ![]() 11 նոյեմբերի 2020 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 11-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 110,548-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1861-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Ապաքինվել է ևս 1501 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 68,336 է, փաստացի բուժվողներինը՝ 40,157-ը։ Մահվան ևս 34 դեպք կա, 27-ը՝ կորոնավիրուսից, 7-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1636 դեպք կա, այլ պատճառով՝ 419: Մեկ օրում թեստավորվել է 4226 մարդ։ Ընդհանուր առմամբ 448,450 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |