Փաշինյան․ Շուշիի անկումից հետո երկու անգամ հետ վերցնելու փորձ ենք արել![]() 11 նոյեմբերի 2020 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Շուշիի անկումից հետո երկու անգամ քաղաքը վերադարձնելու փորձ է արվել։ Մեկն ամբողջությամբ ձախողվել է, մյուսի դեպքում ջոկատին հաջողվել է ներս մտնել քաղաք։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Շուշիի շուրջ եկող տեղեկությունների ամբողջ հակասությունները կապվում են սրա հետ։ «Մեկ օր Շուշին անցավ հակառակորդի տիրապետության ներքո, որից հետո մի գրոհ եղավ և ձախողվեց դա։ Հաջորդ օրը մեր ջոկատներից մեկին հաջողվեց մուտք գործել Շուշի», - նշել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ սրանից իրադրությունը չի հաջողվել փոխել։ Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ հայկական կողմը Շուշիի հիմնական վերահսկողությունը կորցրել է նոյեմբերի 5-ից, իսկ ամբողջությամբ` նոյեմբերի 7-ին։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարության համաձայն․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը։ Աղդամի շրջանն ադրբեջանական կողմին է վերադարձվում մինչև 2020-ի նոյեմբերի 20-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ) ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի տարածվի Շուշիի վրա, ու կմնա ՌԴ խաղաղապահ զորակազմի հսկողության տակ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |