Արշակյանը՝ ռազմարդյունաբերողներին․ Թուլանալու իրավունք չունենք, չպիտի կանգ առնենք

Արշակյանը՝ ռազմարդյունաբերողներին․ Թուլանալու իրավունք չունենք, չպիտի կանգ առնենք

PanARMENIAN.Net - Պատերազմի օրերին ռազմարդյունաբերության զարգացմանն օժանդակողները չպետք է կանգ առնեն, թուլացնեն զգոնությունն ու հանգստանան, անհրաժեշտ է աշխատել նույն եռանդով ու առավելագույն ջանքերով, հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Մենք իրավունք չունենք թուլանալու, մենք պիտի հասնենք առավելագույնին, սա է իմ կոչն ու խնդրանքը»,-ասել է նախարարը։

Նա նշել է, որ այդ մարդկանց ջանքերի շնորհիվ բազմաթիվ հաջողություններ են արձանագրվել, մարտի դաշտում բազմաթիվ զինվորների կյանք է փրկվել։

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում հայկական կողմի դեմ հիմնականում օգտագործվել են 5-րդ սերնդի տեխնոլոգիաներ։ Ավելի վաղ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ ՊԲ-ն մեծ խնդիր է ունեցել հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից, որը ժամանակ առ ժամանակ հաջողվել է չեզոքացնել, բայց 5-րդ սերնդի միջոցները, որն Ադրբեջանն օգտագործել է Թուրքիայի օգնությամբ, որոշ պարագաներում անհնար է դարձրել արձագանքը։ Պատերազմի ողջ ընթացքում ՀՀ-ում հանրային մակարդակով քննարկվում է գիտատեխնիկակակն առաջընթաց արձանագրելու ու ռազմարդյունաբերությունը զարգացնելու հնարավորությունն ու անհրաժեծտությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---