Հայ ձեռներեցները հանդես են գալիս օրենսդրության խստացման դեմ24 փետրվարի 2009 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսության համար բացասական հետեւանքներից խուսափելու համար անհրաժեշտ է խուսափել արտադրության կարգավորման եւ հարկային ոլորտում օրենսդրության խստացումից: Այդ մասին այսօր Երեւանում կառավարության ճգնաժամային ծրագրի քննարկմանը հայտնել է «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Էմիլ Գրիգորյանը:Գրիգորյանը ներկայացրել է ոսկերչական ոլորտում իրագործվող աշխատանքների մի ծրագիր: Ինչպես նա տեղեկացրեց, անցյալ ամիս գործարանի տնօրենների խորհուրդը Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակեց միջոցառումների մի փաթեթ, որը վերաբերում է առեւտրի, կարգավորվող օրենսդրության բարեփոխման, բանկային համակարգի հետ համագործակցության հարցերին, ինչպես նաեւ ալմաստի մշակման ճյուղում հումքի ստացման հարցերին: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հավանություն տվեց դիտարկված հարցերին եւ առաջարկված նախագծերին, եւ ներկայումս դրանք գտնվում են հաստատման փուլում, նրանց մի մասն արդեն ուղարկվել է Հայաստանի ԱԺ: Էմիլ Գրիգորյանի խոսքով, համաշխարհային ճգնաժամի պայմաններում յուրաքանչյուր խնդրի լուծում իր անհատական մոտեցումն ունի` հատուկ հենց Հայաստանին: Ամփոփելով իր խոսքը` նա ընդգծեց հակաճգնաժամային քաղաքականության մշակման եւ իրականացման գործում պետության հետ ձեռներեցության փոխգործակցության անհրաժեշտությունը: «Մենք պետք է դառնանք մեր պետության օգնականները»,- հայտնել է «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Էմիլ Գրիգորյանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |