ԱԱԾ․ Մոտ 20 ձերբակալված կա Կառավարությունում, ԱԺ-ում ու այլ վայրերում անկարգություններից հետո11 նոյեմբերի 2020 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին պատերազմի դադարեցման համաձայնագրի մասին հայտարարությունից հետո Կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու և մի շարք այլ հանցանքներ կատարելու կասկածով հայտնաբերվել և ձերբակալվել է մոտ 20 անձ, հայտնում են ազգային անվտանգության ծառայությունից: ԱԱԾ-ից հայտնում են, որ իրականացվել են օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, հայտնաբերվել և վերցվել են կառավարական առանձնատնից հափշտակված իրերն ու կատարվել այլ տեսակի քննչական ու դատավարական գործողություններ՝ զանգվածային անկարգությունների բոլոր մասնակիցների, այդ թվում՝ կազմակերպիչների ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբրեի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Հայտարարությունից անմիջապես հետո ՀՀ-ում բազմաթիվ մարդիկ փողոց էին դուրս եկել, այդ ընթացքում ծեծի էր ենթարկվել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |