Փաշինյանն անդրադարձել է Ծառուկյանի կողմից Շուշիի մասով իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին![]() 11 նոյեմբերի 2020 - 14:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հասցեին հնչող Շուշիի շուրջ դավադրական տեսություններին, նշել է, որ գուցե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է Շուշիի ընկնելու մեղավորներից, քանի որ կամավորականների ջոկատը, որի մասին խոսում էր, չի հասել Շուշի։ «Ինձ ասացին՝ Ծառուկյանը հայտարարել է, որ Շուշիի շուրջ դավադրություն է եղել, որ հոտեմբերի 28-ին, երբ Շուշին դեռ կանգուն էր, ՌԴ-ն պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում, բայց չեմ համաձայնել այդ ժամանակ, համաձայնել եմ այն ժամանակ, երբ Շուշին արդեն կորսված է եղել», - ասել է նա՝ նշելով, որ բանտից դուրս գալուց հետո Ծառուկյանը հայտարարել էր՝ կամավորական ջոկատ է կազմելու և գլխավորելու: «Բայց այդպես էլ չտեսանք կամավորական ջոկատ, առավել ևս՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվելիս, գուցե սա է պատճառը, որ Շուշին ընկավ: Գուցե բավարար ռեզերվների դեպքում հնարավոր կլիներ Շուշին պահել: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ առանցքային պատճառներից մեկը Ծառուկյանի կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին», - նշել է Փաշինյանը: Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Կարդացեք նաև՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |