ՌԴ ԱԳՆ․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների համատեղ հայտարարությունը լայնածավալ բանակցություններ է ենթադրում

ՌԴ ԱԳՆ․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների համատեղ հայտարարությունը լայնածավալ բանակցություններ է ենթադրում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների համատեղ հայտարարությունը ենթադրում է անցում լայնածավալ բանակցությունների։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հայտարարությունը ենթադրում է անցում այս բարդ խնդրի բոլոր ասպեկտների շուրջ լայնածավալ բանակցային գործընթացի»,- ասել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---