Մակրոնն առաջարկել է բարեփոխել Շենգենի գոտին՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար

Մակրոնն առաջարկել է բարեփոխել Շենգենի գոտին՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիության ներսում անվտանգության ապահովման համար հարկավոր է բարեփոխել Շենգենի գոտին։ Նա նաև առաջարկել է Ներքին անվտանգության եվրոպական խորհուրդ ստեղծել, ինչպես նաև խստացնել ինտերնետի վերահսկողությունը, գրում է «Կոմերսանտը»։

«Մենք պետք է բարեփոխենք Շենգենը, որպեսզի այն դառնա անվտանգության տարածք, ինչը ենթադրում է Եվրամիության արտաքին սահմանների ուժեղացում, Շենգենի գոտու գործունեության գնահատման մեխանիզմի բարելավում»,- ասել է Մակրոնը։

Ըստ նրա, Փարիզն առաջիկայում կներկայացնի բարեփոխումների ծրագիրը։

Նոյեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահը Ելիսեյան պալատում ընդունել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին։ Նրանք տեսակոնֆերանս են անցկացրել Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Նրանց հանդիպման թեման պայքարն էր ԵՄ-ում ահաբեկչական սպառնալիքի դեմ։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---