Վրաստանը բացել է իր օդը ռուս խաղաղապահների համար

Վրաստանը բացել է իր օդը ռուս խաղաղապահների համար

PanARMENIAN.Net - Բաքվի և Երևանի խնդրանքով, Վրաստանը բացառության կարգով բացել է իր օդային տարածքը ռուս խաղաղապահներին տեղափոխող ինքնաթիռների համար։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։

Նա հավելել է, որ այդ նպատակով օդային տարածքը բացվել է սահմանափակ ժամանակով, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմերի խնդրանքով ռուս խաղաղապահների զորակազմի մի մասը նախապես համաձայնեցված որոշակի և սահմանափակ ժամանակահատվածով տեղափոխվելու են ԼՂ հակամարտության գոտի Վրաստանի օդային տարածքով։ Այդ մասին տեղեկացրել ենք մեր գործընկերներին»,-հայտարարել է Աբաշիձեն։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---