Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ![]() 11 նոյեմբերի 2020 - 17:51 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ։ Այդ մասին նա ասել է լրագրողներին երթի ժամանակ, որով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները շարժվում են դեպի Ազգային ժողով։ Ցուցարարներն ու քաղուժերի ներկայացուցիչները շարժվում են դեպի ԱԺ և հրատապ նիստ են պահանջում։ Նա հավելել է, որ երթի ու հավաքի ավարտից հետո ներկայանալու է ԱԱԾ և տալու է համապատասխան պարզաբանում։ Ավելի վաղ ԱԱԾ էր հրավիրվել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ավելի ուշ նրա հրավերն անորոշ ժամանակով հետաձգվել է։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |