ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզ կա․ Լաչինն արդեն վերահսկվում է

ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզ կա․ Լաչինն արդեն վերահսկվում է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզը, նրանք արդեն վերահսկում են Լաչինի միջանցքը, տեղակայվել են ժամանակավոր դիրքեր, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ 16 հսկիչ կետ կտեղակայվի Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում և Լաչինի միջանցքում։

Ավելի վաղ էլ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում դիտարկման կենտրոնի տեղակայման մասին Թուրքիայի հայտարարությունը հակասում է Կրեմլի պատկերացումներին։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյմեբրեի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---