ԼՂ-ում ռուս խաղաղապահների հրամանատարը գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն է

ԼՂ-ում ռուս խաղաղապահների հրամանատարը գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն է

PanARMENIAN.Net - Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, ով ծնունդով Դաղստանից է, նշանակվել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավար:

Նրան նոյեմբերի 11-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են խաղաղապահ ստորաբաժանման կողմից առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:

Գեներալ-լեյտենանտը Հարավային ռազմական շրջանի հրամանատարի տեղակալն է, որի մեջ մտնում է նաև Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազան։ 2017-ին նա ստացել է Ռուսաստանի հերոսի կոչում։ Մարտական փորձ ունի սիրիական և չեչենական պատերազմներում։ Կրակի դադարեցման նմանատիպ կենտրոն է ղեկավարել նաև Դոնբասում։

Ղարաբաղում կտեղակայվի 1970 զինծառայող, 90 զրահափոխադրիչ և 380 այլ տեխնիկա: Խաղաղապահ զորքերի կազմում են լինելու ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---