ԼՀԿ-ն ԱԺ արտահերթի առաջարկով ստորագրահավաք է անում․ 33 ստորագրություն է պետք![]() 11 նոյեմբերի 2020 - 18:56 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: Համաձայն Սահմանադրության՝ անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն։ «Նիստի ընթացքում, ըստ մեր ներկայացրած օրակարգի, քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը»,-ասվում է հայտարարության մեջ։ 17 կուսակցության նախաձեռնած հանրահավաքի մասնակիցներն ԱԺ-ի մոտ պահանջում են արտահերթ նիստ անցկացնել և հեռացնել պաշտոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |