ՌԴ-ն ու Թուրքիան ԼՂ հարցով համատեղ կենտրոն ստեղծելու հուշագիր են ստորագրել![]() 11 նոյեմբերի 2020 - 23:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ու նրա թուրք գործընկեր Հուլուսի Աքարը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման համատեղ կենտրոն ստեղծելու հուշագիր են ստորագրել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նա հայտարարել է, թե «դիտորդական համատեղ կենտրոնի ստեղծումը թույլ կտա հուսալիորեն վերահսկել կողմերի՝ կրակի դադարեցման գործողությունը և ամուր հիմք կլինի հակամարտության երկարատև կարգավորման համար»։ Համատեղ կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի տարածքում և զբաղվելու է կրակի դադարեցման պայմանավորվածության մասին տեղեկատվության ստուգմամաբ։ Այն, ըստ կողմերի, կդառնա համաձայնագրի խախտման հարցով ցանկացած հարցի, բողոքի կամ մտահոգության ուսումնասիրության կենտրոն։ Շոյգուն նշել է նաև, որ ՌԴ, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայամանավորվածությունը հնարավորություն կտա «դադարեցնել արյունահեղությունը և պայմանաններ ստեղծել խաղաղ բնակչության վերադարձ համար»։ Ըստ ՌԴ ՊՆ ղեկավարի՝ ռուս խաղաղապահները ճգնաժամային շրջանում կայունություն կհաստատեն։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |