«Իմ քայլ»․ Ընդդիմությունը պետք է հայտարարի՝ կողմնակից է ռուսական միջնորդության չեղարկմանը

«Իմ քայլ»․ Ընդդիմությունը պետք է հայտարարի՝ կողմնակից է ռուսական միջնորդության չեղարկմանը

PanARMENIAN.Net - Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը վստահ է, որ հանրությունը պիտի ստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները, սակայն չի պատրաստվում մասնակցել Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի և վտանգել ռազմաճակատն ու այն պահող մարդկանց կյանքը։ Այս մասին խմբակցությունը հայտարարություն է տարածել` ընդդիմությանն առաջարկելով որոշ քայլեր իրականացնել։

«Առաջարկում ենք, որպեսզի ընդդիմությունը շատ հստակ ի լուր ամբողջ հայության և աշխարհի հայտարարի, որ իրենք.

1. Կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը,

2. Կողմնակից են ռուսական խաղապահների դուրսբերմանը շփման գծից,

3. Կողմնակից են պատերազմի շարունակմանը:

Այս հայտարարությունն անելուց հետո ընդդիմադիր ուժերը պարտավոր են նաև ներկայացնել առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհային քարտեզը»,- նշվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, ըստ «Իմ քայլը» խմբակցության, ստեղծված պատմաքաղաքական իրավիճակում հայտարարված պայմաններն ընդունելը միակ հնարավորությունն էր` խուսափելու Արցախի ամբողջական կորստից և հազարավոր մարդկային զոհերից:

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Կարդացեք նաև՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---