Լավրով․ Ռուս-թուրքական դիտարկման կենտրոնն աշխատելու է հեռավար՝ ԱԹՍ-ների կիրառմամբ12 նոյեմբերի 2020 - 14:34 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Լեռնային Ղարաբաղում զինադադարի վերաբերյալ համաձայնության մասին, հայտարարել է, որ թուրք խաղաղապահներ ԼՂ-ում չեն լինելու։ Նա նշել է, որ ռուս-թուրքական դիտարկման կենտրոնն աշխատելու է հեռավար՝ ԱԹՍ-ների կիրառմամբ։ «Կիրառվելու են բացառապես տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ ԱԹՍ-ներ, որոնք թույլ կտան հսկել իրավիճակը ԼՂ-ում, առաջին հերթին՝ շփման գծում, և որոշել, թե կողմերից որ մեկն է պահպանում զինադադարը, որը՝ խախտում»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Թուրք դիտորդների մոբիլությունը սահմանափակված է լինելու Ադրբեջանի տարածքում հատկացվելիք ՌԴ և Թուրքիայի համատեղ դիտարկման կենտրոնի տարածքով։ Ինչ վերաբերում է Թուրքիայի խորհրդարանում հնչող հայտարարություններին, թե թուրքերն աշխատելու են նույն հիմունքներով, ինչ ռուսները, ապա խոսքը բացառապես այն կենտրոնի մասին է, որը լինելու է ստացիոնար՝ առանց արտագնա առաքելությունների, Ադրբեջանի տարածքում»,- ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |