«Վիվառո»․ Որևէ առնչություն չունենք քաղաքականության հետ

«Վիվառո»․ Որևէ առնչություն չունենք քաղաքականության հետ

PanARMENIAN.Net - «Վիվառո» ընկերությունը որևէ առնչություն չունի քաղաքականության հետ՝ նույնպիսին են տնօրենի մոտեցումները։ Այդ մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։

«Երկրորդ օրն անընդմեջ, բացարձակ մտացածին երանգներով, քաղաքական գործիչներից մեկը հնչեցնում է «Վիվառոյի» տնօրեն Վիգեն Բադալյանի անունը։

Պարոն Բադալյանը Հայաստանի շատ քաղաքացիների նման, իր նշանակալի ներդրումն է ունեցել պետության և պետականության ամրապնդման հարցերում, հատկապես պատերազմի դժվարին օրերին և շարունակելու է իր ծառայությունները որպես Հայաստանի օրինակելի քաղաքացի։

Քաղաքականությամբ զբաղվողներն է՛լ, մեր պետության կայունության ամրապնդման ու զարգացման գործում, վստահաբար հենվելոու են, այդ թվում, օրինապաշտ բիզնեսի ներկայացուցիչների գաղափարների ու մոտեցումների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---