Նովոսիբիրսկում հայերի վրա դաժան հարձակում է կատարվել, կան զոհեր

PanARMENIAN.Net - Նովոսիբիրսկում առաջին անգամ հարձակում է կատարվել հայերի վրա: Արդյունքում մի քանի տուժածներ հիվանդանոց են տեղափոխվել, նրանցից մեկը զոհվել է վնասվածքներից: «Հարձակվողները պարզապես հարցրեցին. «Հա՞յ եք»: Եւ սկսեցին ծեծել: Բոլորին ծեծեցին, գետին տապալեցին, խլեցին հեռախոսները, շղթաները: Սկզբում խեղդում էին, խլեցին ողջ գումարը, բոլորին ծեծեցին, լքեցին եւ հեռացան»,- պատմել է տուժածներից մեկը` Անտոն Սարգսյանը:



Նովոսիբիրսկի հայկական համայնքի ներկայացուցիչների խոսքով, նման դեպքը` այդպիսի դաժան հարձակումը հայերի վրա, եւ տուժածներից մեկի մահը առաջին անգամ է պատահում Նովոսիբիրսկի մարզում, գրում է «Երկրամաս» թերթը: Դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Ավազակային հարձակում» հոդվածի համաձայն, սակայն տուժածներից մեկի մահից հետո գործն ամենայն հավանականությամբ կվերաորակավորեն եւ կփոխանցեն Դատախազության Քննչական հանձնաժողով: Թերեւս, իրավապահ մարմինների աշխատակիցները գտնում են, որ դեռեւս վաղ է խոսել հանցագործության ազգային դրդապատճառների մասին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---