Ազգային-ժողովրդավարական բևեռը կոչ է անում ստեղծել համակարգող մարմին՝ բախումներից խուսափելու![]() 12 նոյեմբերի 2020 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ստեղծել համակարգող մարմին բախումներից խուսափելու համար։ Հայտարարության մեջ ասվում է, որ հանրապետությունում ստեղծվել է լարված ու բախումնավտանգ իրավիճակ: «Բախումներից խուսափելու, ինչպես նաև դրանց դեպքում հետագա անցանկալի զարգացումները չեզոքացնելու նպատակով բոլոր կողմերին կոչ ենք անում ստեղծել համակարգող մարմին: Այդ մարմնի մեջ առաջարկում ենք ընդգրկել երկուական ներկայացուցիչներ 17 կուսակցությունից, Ազգային-ժողովրդավարական բևեռից, «Իմ քայլը» դաշինքից, ինչպես նաև ՀՀ նախագահի ապարատից»,-ասվում է հայտարարության մեջ։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |