ԱԱԾ նախկին պետ․ Փաշինյանը դավաճան չէ, բայց գուցե վատ կառավարիչ է12 նոյեմբերի 2020 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելն առնվազն արդար չէ, սակայն նա որպես երկրի ղեկավար գուցե վատ կառավարիչ է, հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Էդուարդ Համբարձումյանը, փոխանցում է Aysor.am-ը։ Համբարձումյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար է եղել 1 ամիս՝ հոկտեմբերի 8-ից նոյեմբերի 8-ը, փոխարինել է Արգիշտի Քյարամյանին, ով պաշտոնավարել էր 4 ամիս։ «Վստահեցնում եմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելն առնվազն արդար չէ: Այո, նա որպես երկրի ղեկավար գուցե վատ կառավարիչ է, դյուրագրգիռ է, առանձին դեպքերում որոշումներ է կայացնում անարդար` պահի ազդեցության տակ, որպես գերագույն գլխավոր հրամանատար` չունի բավարար ռազմական փորձ ու գիտելիքներ, դիվանագիտության մեջ` անհրաժեշտ ճկունություն և հեռատեսություն, անարդարացիորեն անտեսում կամ ներում է իր հետ իշխանության եկած յուրայինների բոլոր` նույնիսկ երկրի համար հետևանքներ առաջացնող սխալները, և հակառակը` չխորանալով իրական պատճառների, հանգամանքների մեջ, կարող է խիստ միջոցներ ձեռնարկել իրեն տարակարծություն հայտնած կամ չնչին սխալներ թույլ տված, կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող, սակայն քաղաքական թիմի անդամ չհանդիսացող մարդկանց նկատմամբ»,- գրել է ԱԱԾ նախկին պետը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը, միևնույն ժամանակ, հայրենասեր, չկոռումպացված, իր գաղափարներին նվիրված մարդ է, «ով, թույլ տալով ակնհայտ սխալներ, բացթողումներ, ունակ չէ գիտակցաբար գործել ի վնաս մեր հայրենիքի»: ԱԱԾ նախկին տնօրենը հորդորել է նաև հանգիստ թողնել նրա ընտանիքին։ Համբարձումյանը նշել է, որ թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրգործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել։ Ըստ նրա՝ մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում։ Հայաստանում նոյեմբերի 11-ին ընդդիմադիր 17 կուսակցություն բողոքի ցույց է իրականացրել՝ ընդդեմ նոյեմբերի 10-ին կնքված պատերազմի դադարեցման համաձայնագրի։ Կուսակցական մի շարք առաջնորդներ բերման էին ենթարկվել։ «Ձերբակալություններով, խուզարկություններով և այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե հասնեք էլ` դա լինելու է խիստ ժամանակավոր: Երկրում պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ, և եթե Դուք վստահ եք, որ Ձեր գործողությունները ճիշտ են եղել, ժողովուրդը պետք է տա իր գնահատականը` ընտրության արդյունքներով: Երկրի ղեկավարը, ընդունելով, որ պարտություն է կրել, իրավունք չունի չգիտակցել և չընդունել իր մեղքի բաժինը, և պետք է փորձի նոր ընտրություններով կրկին լեգիտիմացնել իր գործունեությունը, այլապես այս անվստահության գաղջ մթնոլորտը շարունակաբար տիրելու է մեր երկրում»,-գրել է նա։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ Դեռևս մնում են բաց հարցեր Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի Միջին դպրոցում աշակերտների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20 Եվրախորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀՀ Նրանք կլինեն նաև Ադրբեջանում և Վրաստանում Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումը ՀՀ–ում արգելափակվել է Այդ մասին հայտնել է ԲՏԱ փոխնախարարը |