Նազարյան․ «Իմ քայլի» ու Փաշինյանի հանդիպումն ավարտվել է, արտաքին ու ներքաղաքական խնդիրներ են քննարկվել![]() 12 նոյեմբերի 2020 - 20:00 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով մանրամասն ներկայացրել է նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական զարգացումները և խնդիրները, ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխխոսնակ Լենա Նազարյանը: «Քննարկել ենք ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները։ Ազգային ժողովում արդեն իսկ գրեթե վերականգնված է խուլիգանական հարձակման հետևանքով պատճառված վնասը», - գրել է Նազարյանը: ԱԺ փոխխոսնակը նշել է, որ առաջիկայում խորհրդարանը կշարունակի աշխատանքը, իսկ անելիքները պետք է «հիմնովին վերանայվեն նոր իրողություններին համապատասխան»՝ երկրում առաջնահերթ կայունություն ու անվտանգություն ապահովելու համար: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |