Նոյեմբերի 14-ին «Սասնա ծռերը» ավտոերթ կանեն դեպի Քարվաճառ13 նոյեմբերի 2020 - 12:46 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ ավտոերթ են կազմակերպում դեպի Քարվաճառ։ Նրա խոսքով՝ Քարվաճառը դեռ պահպանելու հնարավորություն կա։ «Քարվաճառն անառիկ պահող զինվորը պետք է տեսնի, որ ժողովուրդը կանգնած է իր թիկունքին և աջակցում է իրեն։ Աշխարհը պետք է տեսնի, որ մենք չենք հրաժարվում Քարվաճառից և ձգտում ենք պահպանել մեր լեռնային ամրոցը»,- հայտնել է նա՝ նշելով, որ այդ նպատակով նախաձեռնում է ավտոերթ դեպի Քարվաճառ և կոչ անում մասնակցել դրան։ Ավտոերթը մեկնարկում է նոյեմբերի 14-ի առավոտյան։ Նշվում է, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ՝ «ավտոերթի վերաբերյալ իվենթում»։ Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի լույս 10-ի գիշերը հրապարակված հայտարարության, ՀՀ-ն Ադրբեջանին վերադարձնում է Քելբաջարի շրջանը (Քարվաճառ) մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա |