Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանը որոշել է 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, փոխանցում է Factor.am-ը։

Նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտնել էր, որ իրենք նոյեմբերի 12-ին ներկայացրել են միջնորդություն 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ, բայց դատարանը որոշել է 25 մլն դրամ գրավ սահմանել։

Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու, պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու հատկանիշներով։ Նա 2018 թվականի հուլիսից հետախուզվում էր, որից հետո հայտնաբերվել էր Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ. 2019-ին դեկտեմբերին Սագսյանն արտահանձնվեց Հայաստանին։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---