UNIDO ներկայացուցիչը ՀՀ Էկոնոմիկայի նախարարին ծանոթացրել է Մասնավոր հատվածի զարգացման ծրագրին24 փետրվարի 2009 - 19:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Արդյունաբերական քաղաքականության - մասնավոր հատվածի զարգացման մասնաճյուղի պատասխանատու Մուհամեդ Լամին Դաուին: ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման կազմակերպության ներկայացուցիչը Հայաստան է ժամանել մասնակցելու «Կամուրջ» 6-րդ ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով «ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության` UNIDO-ի Մասնավոր հատվածի զարգացման ծրագիրն՝ ուղղված ՓՄՁ-ների առ-տրային - արտադրողական հնարավորությունների ընդլայնմանը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում»: Օգտագործելով Հայաստանում գտնվելու առիթը՝ պարոն Մուհամեդ Լամին Դաուին փետրվարի 23-ին հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ: Հյուրի կողմից նախարարին է ներկայացվել ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության Արդյունաբերական քաղաքականության - մասնավոր հատվածի զարգացման մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղությունները, այն է` մասնավոր հատվածի զարգացմանն ու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աջակցություն (խորհդատվություն, փորձագետների տրամադրում, կարողությունների ձ-ավորում); համաշխարհային - տեղական բիզնեսների միջ- գործընկերության ապահովում - բիզնես կապերի ամրապնդում (կլաստերների - կոնսորցիումների ստեղծում, պետություն-մասնավոր հատվածի համագործակցության խթանում, բիզնես տեղեկատվության տրամադրում, ՏՀՏ ծառայությունների մատուցում - այլն): Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են վերոնշյալ ուղղությունների ներքո համագործակցության - օժանդակության տրամադրման հնարավորությունները: Ներսես Երիցյանն ընդգծել է, որ ՄԱ Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համագործակցությունը օգտակար կարող է լինել Հայաստանի համար թե՛ կլաստերների ստեղծման, - թե՛ կարողությունների ձ-ավորմանը նպաստող ծառայությունների մատուցման առումներով: Անդրադառնալով գործարար միջավայրի բարելավման խնդիրներին` Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանը գտնվում է ԵՄ-ի հետ Ազատ առ-տրի համաձայնագրի կնքման բանակցային փուլում - պատրաստ է ինստիտուցիոնալ բարեփոխումների: Ներսես Երիցյանը նա- տեղեկացրել է պարոն Մուհամեդ Լամին Դաուին, որ ՓՄՁ -ների աջակցության համար Եր-անում բացվել - գործում է Հաշվապահական հաշվառման կենտրոն - նշել է, որ նախատեսվում է այն ընդլայնել, որպեսզի սկսնակ գործարարները կարողանան այնտեղ կարգավորել իրենց հուզող բոլոր խնդիրները - ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Հայաստանում UNIDO գրասենյակը գործում է 2005թ. մայիսից: Ներկայումս UNIDO-ն ներկայացուցչություններ ունի աշխարհի 42 երկրներում: UNIDO-ն հիմնադրվել է 1966թ. ՄԱԿ-Ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւով: 1985թ. UNIDO-ն դարձավ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններից մեկը` իր առանձին բյուջեով եւ կառավարման համակարգով: Կազմակերպության կենտրոնը գտնվում է Վիենայում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |