Արթուր Վանեցյանն ազատ է արձակվել![]() 15 նոյեմբերի 2020 - 23:14 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ի երեկոյան «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ազատ է արձակվել, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ Հոկտեմբերի 15-ին Վանեցյանը հրավիրվել էր ԱԱԾ, ապա՝ ձերբակալվել։ Ազգային անվտանգության ծառայությունը նրան մեղադրանք էր առաջադրել իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Ազգային անվտանգության ծառայությունը նույն հոդվածներով մեղադրանք էր առաջադրել նաև Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին, Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Նրանք մեղադրանքները չեն ընդունում։ Փաստաբանները հայտարարում են քաղաքական հետապնդման մասին։ Հայաստանում նոյեմբերի 11-ից ցույցեր են ՝ ընդդեմ ՀՀ, Ադրբեջանի ու ՌԴ-ի միջև ձեռք բերցած պատերազմի դադարեցման համաձայնության։ Վանեցյանն ու ընդդիմադիր մի շարք գործիչներ բերման էին ենթարկվել նաև հանրահավաքների ընթացքում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |